00:00:00

Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. Նիկոլ Փաշինյան

18:55, 21 ապրիլ 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին կոչ է անում գնալ 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

«Ինչքան էլ բարդ լինի՝  դա պետք է հրապարակային անենք: Ախր ձեզ այնպիսի հիասթափություններ են սպասում, ընդ որում՝ ապացուցելի հիասթափություններ, եկեք, խնդրում եմ: Եկեք ու տվեք բոլոր հարցերը», - Ազգային ժողովում հայտարարեց նա:

Փաշինյանը համաձայն չէ, որ Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունը կառավարության հետ լավ չի ու պրոբլեմներ կան:

«Շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու. եթե եկեղեցու հարաբերությունները  կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ», - ասաց նա:

Փաշինանն իր ելույթը ավարտեց Պողոս Առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարով. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի ու  եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»:

«Թող եկեղեցին իր տեսության, էության, իր հավատի մասին մտածի, ու Աստված մեզ օգնի՝ պահպանել, զարգացնել, հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանին», - նշեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր