00:00:00

Դա չի լինելու զբոսանք զորամասում, լինելու է նորմալ ծառայություն. Փաշինյանը՝ կանանց պարտադիր զինծառայության մասին

08:17, 21 ապրիլ 2023 Քաղաքականություն

Մենք այս պահին քննարկում ենք մեր բանակի եւ մեր երկրի պատմության մեջ նոր էջ բացելու հարցը: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին, որով ներդրվում է իգական սեռի քաղաքացիների համար կամավորության սկզբունքով պարտադիր զինծառայության հնարավորություն: Ժամկետը 6 ամիս է:

 

«Սա իրականում պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր հայեցակարգի շրջանակում է: Մենք ասում ենք՝ կանայք կամավոր կարող են զորակոչվել եւ պարտադիր 6-ամյսա ծառայություն անցնել: Այդ ծառայությունը չի լինելու զբոսանք զորամասում, լինելու է նորմալ զինծառայություն: Կլինեն մարդիկ, որ 6 ամիս անց կզորացրվեն եւ կվերադառնան քաղաքացիական կյանքի: Այդ մարդիկ կհամալրեն մեր զինված ուժերի պահեստազորը: Կլինեն մարդիկ, որոնք կցանկանան 6 ամիս անց կցանկանան անցնել պրոֆեսիոնալ ծառայության եւ կհամալրեն մեր գործող բանակը եւ կանցնեն պայմանագրային զինծառայության: Խոսքը մարտական զինծառայության մասին է»,-ասաց Փաշինյանը նա հավելեց, որ ընկալումն է պետք փոխել, որ բանակում կանայք հիմնականում կամ մեծ մասամբ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են. «Ոչ, կանայք պետք է դառնան լիարժեք զինծառայության մաս»,- ասաց նա:

 

 

Նշենք, որ այս փաթեթով կանայք հնարավորություն են ստանում կամավոր հիմունքներով անցնել պարտադիր զինծառայության, որի ժամկետը 6 ամիս է:

 

Օրենքի նախագծերը մինչև այս նստաշրջանի ավարտը կներկայացվեն ԱԺ, օրենքի կիրարկումը տեղի կունենա ձմեռային զորակոչի ժամանակ: Լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտին կստանան 1 մլն դրամ պատվովճար:

 

 

 Իգական սեռի քաղաքացիները կարող են կամավոր սկզբունքով մեկնել ծառայության. 6 ամիս անց 1 մլն դրամ կստանան

Ամենաշատ

Աստծուն չհավատացող մարդը եկեղեցում գործ չունի․ Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին

Միջադեպի ժամանակ Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ հապշտապ հեռանում է դահլիճից

«Չեմ իջնելու ԱԺ ամբիոնից»․ Թագուհի Թովմասյանն ակցիա է անում

«Հրապարակ». «Հուզականության դաշտում էր, երբ մի ապուշ այրեց Ադրբեջանի դրոշը»

«Մեր հայրական հորդորը ժամանակով չի սահմանափակվում». Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին

 

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր