00:00:00

ԵԱ. Տաթև Հակոբյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում

21:28, 20 ապրիլ 2023 Սպորտ

Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վեցերորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը (76 կգ) փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:

Տաթևը հաջողեց առաջին և երկրորդ մոտեցումները՝ գլխավերևում պահելով, համապատասխանաբար, 100, 104 կիլոգրամանոց ծանրաձողերը: Երրորդ մոտեցմամբ նա չկարողացավ պոկել 107 կգ-ը:

Նույն քաշային կարգում Էմմա Պողոսյանը երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 96 կգ ծանրաձողն ու պոկում վարժությունում զբաղեցրեց 6-րդ տեղը:

Այս վարժությունում 113 կգ արդյունքով հաղթեց ֆրանսիացի Յոսեֆ Մարիե Ֆեղուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր