00:00:00

2018-ից փորձել եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում խոսակցությունն ու հրապարակային խոսակցությունը լինի նույնը. շատ ցավոտ ու բարդ պրոցես է. Նիկոլ Փաշինյան

12:56, 20 ապրիլ 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝  Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը  ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս:

«Մենք, չառերեսվելով այս իրականության հետ, զուգահեռ իրականություն ենք ստեղծել, ցանկալի իրականություն, որը միջազգային ու աշխարհաքաղաքական իրականության հետ ոչ մի  կապ չի ունեցել: Ես ասում եմ՝ մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ», - Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը:

Նա կարծում է, որ նույն սխալն են գործել թե՛ ինքը, թե՛ ընդդիմադիրները. իրականության հետ չեն առերեսվել:

Վարչապետը կոչ է անում անդրադառնալ ֆունդամենտալ պրոբլեմներին, իսկ դրանք, ըստ նրա, այն են, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, եկել, տեսախցիկների առաջ ուրիշ բան են խոսել:

«Ես 2018 թվականից փորձել եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում խոսակցությունն ու հրապարակային խոսակցությունը լինի նույնը, դա եմ փորձում անել, ինչը շատ ցավոտ ու բարդ պրոցես է», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր