00:00:00

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

10:53, 20 ապրիլ 2023 Սպորտ

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության այս օրը մեդալների համար կպայքարեն 76 կգ կանայք և 89 կգ տղամարդիկ:

Հայաստանի հավաքականի կազմում 89 կգ քաշում մրցահարթակ դուրս կգա  Անդրանիկ Կարապետյանը, մեկնարկը՝ 17:30-ին, իսկ կանանց 76 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը: Պայքարը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ  55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ:

Մրցումային օրվա մյուս մասնակիցների ելույթների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աղյուսակներում․ 

c1.jpg (126 KB)

c2.jpg (101 KB)

c3.jpg (133 KB)

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր