Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և կարիերայում երրրոդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանն այսօր գոտեմարտեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ։
Հարկ է նշել, որ 1994 թվականից ի վեր ազատ ոճի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2 չեմպիոն մեկ մրցաշարում չէր ունեցել։
Արսեն Հարությունյանին պարգևատրեց Արսեն Ջուլֆալակյանը։
Պարգևատրման արարողությունը՝ ստորև․