Irakanum.am-ի տեղեկություններով՝ Սյունիքում՝ Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների հետևանքով հայկական կողմ ունի 4 զոհ, 6 վիրավոր։
Իրադրության վերաբերյալ քիչ առաջ ՊՆ-ն նոր հաղորդագրություն էր տարածել։
19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:
Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: