«Շիկահող» պետական արգելոցում, «Զանգեզուր» պետական արգելավայրում և «Արևիք» ազգային պարկում հանդիպող, բնադրող, չվող թռչնատեսակների մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել՝ գարնանային վերադարձ կատարած տեսակներն արձանագրելու նպատակով:
Ուսումնասիրությունների ընթացքում գարնանային վերադարձ է արձանագրվել հետևյալ տեսակների մոտ` գյուղական ծիծեռնակ, անապատային մորեհավ, ծնկլտան գեղգեղիկ, գարնանային գեղգեղիկ, դաշտային ձիաթռչնակ և մարգագետնային չքչքան:
Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը: