00:00:00

Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը և հայհոյել հայ երիտասարդներին (տեսանյութ)

23:57, 28 մարտ 2023 Տեսանյութեր

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ հանդիպմանը ներկա հայ երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու պահանջով։

Հաղորդվում է, որ խաղի ժամանակ Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը մոտեցել է հայ երիտասարդներին և փորձել է հարվածել նրանցից մեկին, ինչպես նաև նրանց ձեռքից խլել Արցախի դրոշը։

Ինչպես երևում է տեսանյութում, ադրբեջանցին նաև հայհոյանքներ է հնչեցրել մարզադաշտում գտնվող հայ երիտասարդների հասցեին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր