Բերդի համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք»-ի թեկնածու Աստղիկ Հակոբյանը։ Նա ստացավ 11 ձայն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահրամ Սուքիասյանը ստացավ 8 ձայն։ «Արժանապատիվ սերունդ» դաշինքի թեկնածու Արթուր Սաֆարյանը՝ 2 ձայն։
Նշենք, որ այսօր Բերդ համայնքի ավագանու նիստն էր, որին ընդառաջ կալանավորվել էր համայնքապետ Հարություն Մանուչարյանը, որն ընդամենը օրերս էր բաց թողնվել կալանքից։