00:00:00

ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17:45, 31 հոկտեմբեր 2022 Հասարակություն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:

Նա հակիրճ անդրադարձ է կատարել  Հայոց ցեղասպանության պատմությանը՝ ներկայացնելով Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ոճրագործության փուլերը, մեթոդները, պատճառներն ու հետևանքները:
 
Էրին Մըքին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են խոնարհել  անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել  Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
 
Հյուրերին ուղեկցել են Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր