ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրավերով վաղը կայցելի Իրան։
Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը` նշելով, որ երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո կկայանա պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում։
Նախատեսվում է համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրում։