00:00:00

ՀՀ-ն ցանկացած պահի պատրաստ է կոնկրետ որոշում ընդունել հաղորդակցությունների ապաշրջափակման համար

16:49, 31 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ. մենք պատրաստ ենք ցանկացած պահի կոնկրետ որոշումներ կայացնել՝ հիմնվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության վրա։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն Հայաստանի լիակատար վերահսկողության ներքո և գործարկվեն Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը պետք է վերահսկի վերոնշյալ պայմանագրերի կատարման ընթացքը», - ասել է Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր