00:00:00

Ֆրանսիայի արտգործնախարարը կենսականորեն կարեւոր է համարել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները բաց պահելը

18:28, 21 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Քոլոնան կենսականորեն կարեւոր է համարել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները բաց պահելը, գրում է AFP-ը։

«Մենք բացարձակ վստահ ենք, որ չափազանց կարեւոր է կապ պահպանել Ռուսաստանում որոշում կայացնողների, այդ թվում՝ նախագահ Պուտինի հետ»,-ասել է նա Վաշինգտոն կատարած այցի ժամանակ: 

«Պուտինը, հավանաբար, մեկուսացված է աշխարհի մասին իր շատ տարօրինակ տեսլականում: Այս մեկուսացման ուժեղացումը լավագույն տարբերակը չէր լինի»,-ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր