00:00:00

ՌԴ-ն այս փուլում ՀՀ անվտանգության հարցը պատվիրակել է Իրանին․ կոորդինացնում են դերակատարումները

20:04, 21 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

«Դա հասկանալի է, սակայն այստեղ կա ևս մի ենթաշերտ, որը լավ չի ընկալվում Հայաստանում:

Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ստրատեգիական որակ են ձեռք բերում, դա նույնպես ունի թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային հարթություն: Ա,յ այստեղ է պետք հասկանալ նաև Իրանի նման ակտիվության պատճառներից մեկը:

Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայից հետո տեղափոխվում է նաև Հայաստան: Հաշվի առնելով Ռուսաստանի հայտնի դժվարությունները և կախվածությունը Թուրքիայից, փաստորեն, Ռուսաստանն այս փուլում Հայաստանի անվտանգության պատասխանատվությունը պատվիրակել է Իրանին:

Պետք է համարել, որ Իրանի ակտիվությունն ունի Ռուսաստանի ոչ ցուցադրական աջակցությունը կամ, ավելի ճիշտ, նրանք միմյանց հետ կոորդինացնում են իրենց դերակատարումները»,- սոցցանցի իր էջում գրել է Ստեփան Դանիելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր