Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։
Մինչև 20 տարեկանների մրցաշարում 89 կգ քաշային կարգում Սուրեն Գրիգորյանը նվաճել է ոսկե մեդալ:
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Գևորգ Ղահրամանյանը, որը գրավել է 5-րդ տեղը:
Նշենք, որ սա Հայաստանի 5-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի վաղ ԵԱ չեմպիոն էին դարձել Գոռ Սահակյանը, Միլենա Խաչատրյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։