ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ժամանել է Ռյազանի շրջանի հրաձգարան, որտեղ պատրաստություն են անցնում զորակոչվածները։
Ինչպես գրում է rbc.ru-ն, Պուտինն այցելել է հրաձգարան և կրակել Դրագունովի ինքնաձիգից: Երկրի ղեկավարը դիպուկահար հրացանից մի քանի փորձնական կրակոց է արձակել: