00:00:00

Նախկին վարչապետին չի սազում մոլորեցնել ժողովրդին․ Արման Մուսինյան

20:22, 07 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Խոսրով Հարությունյանի զրպարտությունը, թե՞ մոլորությունը: Այսպիսի վերտառությամբ գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Այսօր, հոկտեմբերի 7-ին, Վահե Մակարյանի հետ հարցազրույցում Խոսրով Հարությունյանը հայտարարել է.

«Տեր-Պետրոսյանի դուրս գալը ֆորմատից (նկատի ունի Վեհափառ հայրապետի ձևավորած երկխոսության հարթակը), ըստ էության, ոչ թե խոսում է այն մասին, որ երեք նախագահները չեն կարող որեւէ ընդհանուր հայտարարի գալ կամ չեն կարող մշակել ինչ-որ մի ընդհանուր մոտեցում, այլ ավելի շատ խոսում է այն մասին, որ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, իր պատմական առաքելության կարեւորությունը չնկատեց, այլապես ինքն այդ քայլը չէր անի» (Հրապարակ, 07.10.2022):

Ահասկանալի է, թե Հարությունյանը ինչի՞ց է ենթադրել, թե Առաջին նախագահը դուրս է եկել այդ ֆորմատից: Այս առիթով հարկադրված եմ վերարտադրել ս.թ. հոկտեմբերի 4-ի իմ գրառման հետևյալ պարբերությունը. «Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով: ...

Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»:

Եթե այս պարզ բանը Հարությունյանը չի հասկացել, դա իր անձնական խնդիրն է: Բայց, նախկին վարչապետին չի սազում մոլորեցնել ժողովրդին»,- գրել է Մուսինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր