Ոստիկանության կողմից «Եռաբլուրում» ուժի կիրառման կադրերը ինքս էլ տեսել եմ, դրան լավ չեմ վերաբերվում եւ գիտեմ, որ ծառայողական քննություն է իրականացվում ոստիկանությունում. Հուսով եմ, որ այն անձինք, որոնք մեղավոր են, կպատժվեն: Այս մասին, այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, փոխքաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
Հարցին, թե արդյոք ոստիկաններն առանց հրահանգի են գործել, նա պատասխանեց. «Չեմ կարող մեկնաբանել՝ ով ինչ հրահանգով է գործել, բայց գիտեմ, որ կա ծառայողական քննություն եւ ես կսպասեմ դրա ավարտին»:
Մանրամասները՝ տեսանյութում։