Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով 693,7 մլն դրամ հատկացնել Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Արարատի մարզում մեկ ծրագիրը է՝ 71 մլն դրամ, Գեղարքունիքում 3 ծրագիր է՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում մեկ ծրագիրը է՝ 20 մլն դրամ, Շիրակում 1 ծրագիր է՝ 29 մլն դրամՍյունիքում 4 ծրագիր է՝ 353 մլն դրամ եւ Վայոց Ձորում 5 ծրագիր է՝ 145 մլն դրամ:
Նա հավելեց, որ ծրագրերն իրականացվել են 11 բնակավայրերում: «Այսինքն հունվարից մինչեւ հիմա 303 ծրագրի համար կառավարությունը տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ գումար»,-ասաց Սանոսյանը:
Կառավարության որոշմամբ 2021 թվականին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին՝ պայմանագրերի գործողության ժամկետը երակարաձգվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:
ՀՀ 11 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 15 ծրագրերի /որոնցից 12-ը քննարկվել և հաստատվել է 2021թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, իսկ 3-ը՝ 2022-ին/գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման:
Որոշման նախագծով առաջարկվում է 2022 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 693,714.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: