00:00:00

Հրազդանում Infinity-ն արգելափակվել է ձյան մեջ

03:30, 03 մարտ 2018 Իրավական

Մարտի 2-ին, ժամը 19:43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասին հարակից հանդամասում Infinity QX4 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Infinity QX4 մակնիշի 79 NQ 777 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Մարտի 2-ին, ժամը 18:36-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գերեզմանատան մոտակայքում Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Volkswagen Passat մակնիշի 32 AM 002 պետհամարանիշով ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր