00:00:00

Բաց նամակ Գարեգին Չուգասզյանին

04:15, 17 մայիս 2018 Բլոգ

Առաջարկում եմ նախ բոլոր ցույցերը հավաքել մեկ տեղ և ցույց անել պրն Գարեգին Չուգասզյանի սեփական անձը կործանելու դեմ։ Քանի որ նա հրապարակայնորեն դուրս է եկել իր առողջության դեմ և պահանջում է վերջինիս հրաժարականը։ Բաց նամակ պրն Չուգասզյանին (հույս ունեմ նամակս ֆբ հանրության ջանքերով կհասնի պրն. Չուգասզյանին)։ Պարոն Չուգասզյան, խնդրում եմ պահպանել Ձեր կյանքը, դուք մեզ ողջ եք պետք։ Ձեր գիտելիքները և մեծ կամքի ուժը հեղափոխության այս փուլում կօգնեն ամուր երկիր կառուցելու գործում։ Ոչ ոքիս համար գաղտնիք չէ, որ հակահեղափոխականները ջանում են ազգը պառակտել հենց Ձեր և Սասնա Ծռերի գործերի միջոցով։ Տեսնում եմ, որ ամեն քայլ անում եք հասարակությանը հասկացնելու, որ այս պայքարը վարչապետի դեմ չէ, այլ համակարգի մնացորդների, որոնք դեռ տարբեր ղեկավար մարմիններում մեծամասնություն են կազմում։ Հասկանում եմ, որ վերջնական հեղափոխության հասնելու համար պետք է մերժել դատական, օրենսդիր և ՏԻՄ կոչված մարմիններին նույնպես։ Ուստի խնդրում եմ Ձեզ ամնեստիա կիրառել Ձեր իսկ առողջությանը և դադարեցնել հացադուլը։ Ձեզ և ՀՀ ժողովրդի ընտրյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ եմ անում հանդիպում ունենալ փակ դռների ետևում, քննարկել ներքաղաքական իրավիճակը, գտնել խնդրի լուծման իդեալական եղանակ և շարունակել հակահեղափոխականների դեմ պայքարը. Նիկոլը՝ պաշտոնական դիրքից, դուք՝ փողոցային պայքարը ուղղորդելով հասցեատերերին։ Քանի որ առանց մեկը մյուսի ու առանց միմյանց աջակցության հակահեղափոխականների նպատակների իրականացման վտանգն արդեն տեսանելի է և քաղաքացիական քաոտիկ անհնազանդությունների մեջ, և Ձեր կյանքին սպառնացող առողջական խնդիրներից հետո հասարակության պառակտման մեջ։ Ուստի շատ անգամներ գտնված լինելով Ձեզ հետ պայքարի մի կողմում, ծանոթ լինելով Ձեր գիտելիքներին, կյանքի փորձին, հայրենասիրությանը, խնդրում եմ խնայել առողջությունը հանուն Հայաստան պետության պայծառ ապագայի։ Հարգանքներով ՀՀ քաղաքացի Օնիկ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր