Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում իրավիճակի սրացում է նկատվում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակի սրացում կա. Սարիբաբա բարձունքի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար»,- ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության տեղեկատվական տեղեկագրում։