00:00:00

Զելենսկին խնդրել է դիտարկել երկրում միասեռ ամուսնությունների օրինականացման հարցը

19:53, 02 օգոստոս 2022 Աշխարհ

Վլադիմիր Զելենսկին դիմել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին՝ խնդրելով քննարկել ԼԳԲՏ միությունների պաշտոնական գրանցման հարցը։

 

Այսպիսով Ուկրաինայի նախագահն արձագանքել է միասեռ ամուսնությունները օրինականացնելու միջնորդությանը, որը հրապարակվել էր պետության ղեկավարի կայքում։

Ինչպես նշվում է փաստաթղթում, խնդրագիրը հավաքել է ավելի քան 25 հազար ստորագրություն, որն անհրաժեշտ է նախագահի կողմից այն քննարկելու համար։

 

Խնդրագրում նշված է, որ դրան աջակցել է Ուկրաինայի 28,5 հազար քաղաքացի։ Զելենսկին բոլորին շնորհակալություն է հայտնել «ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր