Ինքնաթիռը, որում կարող է գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Flightradar-ի տվյալների համաձայն, թեքվել է դեպի Թայվան:
Կայքի տեղեկություններով՝ Boeing C-40C-ը Կուալա Լումպուրից օդ է բարձրացել անհայտ ուղղությամբ, թռել Բորնեո և Սուլավեսի կղզիների վրայով, այնուհետ շարժվել դեպի հյուսի
Ավելի վաղ թայվանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը կարող է լինել վեցից քսան հոգի: Փելոսին գիշերելու է Grand Hyatt-ում, իսկ չորեքշաբթի առավոտյան կայցելի Թայվանի խորհրդարան, որտեղ կհանդիպի կղզու ղեկավարության հետ։
Նշվում է, որ չորեքշաբթի կեսօրին նա կլքի կղզին՝ այդպիսով ավարտելով իր կարճատև այցը։