00:00:00

Երկակի ստանդարտներ. Մեծ Բրիտանիայի դեսպանը հպարտացել է Ադրբեջանի հետ համագործակցությամբ

12:26, 01 օգոստոս 2022 Աշխարհ

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփն այցելել է Լեռնային Ղարաբաղի` Բաքվի կողմից վերահսկվող տարածքներ։

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ դեսպանը Twitter-ի իր էջում կիսվել է տպավորություններով. «Մենք շարունակում ենք միասին աշխատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Այս տարածաշրջանի տարածքների ականազերծման գործում մեր ցուցաբերած աջակցության չափն արդեն գերազանցել է մեկ միլիոն ֆունտ սթեռլինգը»։ 

Մեծ Բրիտանիայի դեսպանի, ինչպես նաեւ պաշտոնական Լոնդոնի եւ եվրոպական շատ այլ երկրների պահվածքը ցույց է տալիս, որ գործի են դրվում երկակի ստանդարտները, երբ խոսում են բարձր արժեքների մասին, բայց գործնականում աջակցում են Ալիեւի արյունոտ ռեժիմին՝ նավթի, գազի եւ օգտակար հանածոների դիմաց։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր