00:00:00

Ավստրիան հայտարարել է ռուսական գազից կախվածության կրճատման մասին

18:46, 28 հուլիս 2022 Աշխարհ

Ավստրիայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից նվազել է մինչև 50 տոկոս: Այս մասին հայտարարել է Ավստրիայի էներգետիկայի նախարար Լեոնորե Գևեսլերը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Մենք նվազեցրել ենք ռուսական բնական գազից կախվածությունը մինչև 50 տոկոս»,-նշել է նախարար:

Նա վստահեցրել է, որ կշարունակի ամբողջ ուժով աշխատել՝ ապահովելու Ավստրիային գազի մատակարարումն ու անկախությունը։ Նախարարի խոսքով՝ անցած մի քանի ամիսների ընթացքում կարևոր քայլեր են կատարել, և մինչև նոյեմբերի 1-ը գազի ռազմավարական ողջ պաշարը պահպանվելու է իրենց պահեստներում։ Սա անվտանգության բարձիկ կլինի՝ արտակարգ իրավիճակների դեպքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր