00:00:00

«ՀայՓոստ»-ը հայտարարություն է տարածել

17:26, 06 հունիս 2022

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

«Ցանկանում ենք կրկին անդրադառնալ վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացած խարդախներին, ովքեր ներկայանում են որպես ՀայՓոստ ընկերության օպերատորներ:

 

Օգտագործում են անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ՝ փորձելով տիրապետել անձնական բանկային տվյալներին և այնտեղ պարունակող ֆինանսական միջոցներին:

 

Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի և հորդորում ենք առցանց հարթակներում Չ՛ՏՐԱՄԱԴՐԵԼ

 

ծածկագրեր

հեռախոսահամարներ

անձնագրի սերիա համարներ

 

Եվ ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար օգտվեք բացառապես պաշտոնական աղբյուրներից»,- նշված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր