Yerevan.today-ը լուսանկար է տարածել՝ տեղեկացնելով, որ վաղ առավոտից ոստիկանական ուժերի կուտակումներ են Բաղրամյան պողոտայում: Տասնյակի հասնող ավտոբուսներ են տեղակայված Ազգային ժողովի հարակից տարածքում:
Նշենք, որ այսօր որևէ նիստ նախատեսված չէ:
Տեղեկացնենք, որ ժամը 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում սպասվում է ընդդիմադիր շարժման հերթական հանրահավաքը: