00:00:00

ԲԱՑԱՌԻԿ լուսանկարներ.Հարսանիքը վերածվել է վիճաբանության նրանց շարքում է Հովիկ Աբրահամյանի որդին.Hraparak.am

20:42, 04 հունիս 2022

Երևանի Փրայմ Հոլլ ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել: Հարսանիքի ժամանակ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է ռեստորանի բակում: Հյուրերի շարքում է եղել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, մեզ ասացին որ նա է ընկերների հետ սկսել ծեծկռտուքը: Ռեստորանի անվտանգության աշխատակիցները արագ արձագանքել են և արգելել տարածքում նկարահանում իրականացնել: Մեր լրագրողին հաջողվել է մի քանի կադր նկարել ռեստորանի բակում, որից հետո նրան անվտանգության աշխատակիցները հեռացրել են: Ռեստորանի տարածքից մարդկանց չեն թողնում հեռանալ, մեկուսացրել են մյուս սրահների հյուրերին: Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ: Անգամ ոստիկանության ներկայությամբ ծեծկռտուքը շարունակվել է:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8955b678722a1bfc424fb16bd3d65d66?fbclid=IwAR2rd3LcrZPCYZE39XQFntfUB3hhg3XTX69sB8YICjS76AlE3C0k_mdErxg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր