Ես ապշում եմ մեր հասարակական կազմակերպությունների մեծամասնության անտարբերությունից, խոսքը չի գնում շարժմանը միանալու մասին, բայց բռնությունը նորմա՞լ է ձեզ համար: Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ունիսոն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանը՝ դիմելով ՀՀ քաղաքացիական հասարակությանը.
«Կանանց իրավունքների պաշտպանները, երբ ինչ-որ գործչի կողմից գռեհիկ խոսք է հնչում, ոգևորվում են, ստատուսներ են գրում, բայց հիմա, երբ որ ոստիկանը ջահել աղջկա ինտիմ մասին ձեռք է գցում, նորմա՞լ է ձեզ համար, ինչո՞ւ չեք դատապարտում, երբ 10 հոգով ծեծում են ծեր մարդու, նորմալ է ձեզ համար»,-հայտարարեց Ալավերդյանը:
Նա կոչ արեց իրավապաշտպաններին՝ լինել, սկզբունքային և երկակի ստանդարտներով չառաջնորդվել: