00:00:00

(VIDEO) Սшդրիչ ոստիկանը՝ ցուցարարների շարքերում․ Ոստիկանները թյուրիմացաբար փորձում էին բերման ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկանին

15:59, 04 հունիս 2022

Երեկ՝ հունիսի 3-ին, Կառավարական առանձնատների հարակից հատվածներում բախումներ եղան ոստիկանների և Դիմադրության շարժման անդամների միջը։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին և բերման ենթարկեցին անգամ վնասվածքներ ունեցող ցուցարարներին։ AntiFake.am–ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ հարձակվում մի ցուցարարի վրա, նրան գետնին գցում, փորձում ուժով բերման ենթարկել, սակայն պարզելով, որ քաղաքացիական հագուստով անձը ոչ թե ցուցարար է, այլ ոստիկան, բաց են թողնում նրան։

Քաղաքացիական հագուստով անձը միջադեպից մի քանի վայրկյան չանցած դիրքավորվում է որպես ցուցարար և սկսում սադրիչ գործողություններ ու վանկարկումներ անել։ Մյուս ոստիկանները, որոնք վայրկյաններ առաջ հարձակվել էին նրա վրա, ի նշան ափսոսանքի, ձեռք են պարզում, իսկ սադրիչ–ոստիկանն իր կոլեգաների մեջ շարունակում է «ցուցարարի» կարգավիճակով գործողությունները։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Video Player

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր