00:00:00

Այսպես է լինում, երբ 44-օրյայի առաջնագծից փախածներ հայտնվում են Երևանի կենտրոնում. Արփի Դավոյանը՝ Կառավարական առանձնատների մոտ բախումների մասին

09:09, 04 հունիս 2022

Սաղաթելյան Իշխանն ու մնացած արկածախնդիրները պատասխանատվություն են կրում երեկվա բախման համար։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

«Սաղաթելյան Իշխանն ու մնացած արկածախնդիրները պատասխանատվություն են կրում երեկվա բախման համար։
Այսպես է լինում, երբ քո ուժերից վեր ծանրություն ես ուզում բարձրացնել, երբ քեզ շրջապատող ռևանշիստներին ու քեզ համոզում ես, որ հեղափոխությունը գրպանումդ է, բայց անելանելի իրավիճակում հայտնվելով, բախումներ հրահրելն ու մարդկանց անօրինական գործողությունների դրդելը համարում ես փրկօղակ։
Կարևոր է հասկանալ, ու՞մ առաջադրանքն էր կատարում Իշխանը և ի՞նչ խնդիր էր լուծում ոստիկանների վրա քարեր նետելու ռազմական օպերացիան իրականացնելիս, եթե դա իր վաղեմի երազանքն էր, ապա դա էլ պետք է հասկանալ։
Այսպես է լինում, երբ 44-օրյայի առաջնագծից փախածներ հայտնվում են Երևանի կենտրոնում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր