00:00:00

Միասնական սոցիալական ծառայությունը զորացրումից մեկ ամիս առաջ կուսումնասիրի զինծառայողների կարիքները

16:32, 03 հունիս 2022

Հայաստանում հուլիսից արդեն Միասնական սոցիալական ծառայությունը զորացրումից մեկ ամիս առաջ կուսումնասիրի զինվորների կարիքները, սա պետությանը կօգնի ըստ անհրաժեշտության իրականացնել համապատասխան ծրագրեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը

Մկրտչյանը հայտնել է, որ շատ կարևոր գործընթաց են սկսել ՊՆ-ի հետ: Նա նկատել է՝ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո անձինք վերասոցիալականացման գործընթացով պետք է անցնեն, և, եթե աշխատանքի հնարավորությունները հստակ չեն, հնարավոր է, նրանք մտածեն ուրիշ երկրում աշխատանք գտնելու կամ այլ հնարավորությունների մասին:

 

«Մեն հիմա մշակել ենք ծրագիր՝ համաձայն որի պետությունը, այս դեպքում Միասնական սոցիալական ծառայությունը գնահատում է զինվորների կարիքները զորացրվելուց մեկ ամիս առաջ: Երբ ինքը կզորացրվի, պետությունն արդեն կունենա իր մասին տեղեկատվություն, թե ինչ հմտություններ, ինչ կրթություն, ինչ ցանկություններ ունի, օրինակ՝ գուցե ընդունվել է ինչ-որ համալսարան, սակայն այդ երկու տարվա ընթացքում որոշել է, որ պետք է, օրինակ, ծրագրավորող դառնա: Եվ, եթե մեկ ամիս շուտ այդ տվյալներ ունենանք մեզ մոտ ուսումնասիրած, ճանաչենք, կհասկանանք, թե 20 տարեկան ակտիվ երիտասարդների համար, որոնք վերադառնում են հասարակություն, տնտեսական ակտիվացման ի՞նչ ծրագրեր կարող ենք իրականացնել»,- ասել է նախարարը:

 

Ըստ նրա՝ որոշները պետական զբաղվածության ծրագրերի շահառու կդառնան, իսկ, եթե շատ լինի նրանց թիվը, նախարարը չբացառեց, որ գուցե պահուստային ֆոնդից գումար հատկացնելու և որոշակի ծրագիր իրականացնելու հարց առաջանա: Նա կարևորեց տվյալների, կարիքների գնահատումը, որը հուլիսի զորացրումից արդեն կսկսի իրականացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր