00:00:00

«Վերջին զանգին» տուգանային հրապարակ է տարվել 57 ավտոմեքենա. 48-ի ղեկին եղել են անչափահասներ

15:08, 03 հունիս 2022

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 18․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 57 տրանսպորտային միջոց, որոնցից 48-ի ղեկին եղել են անչափահասներ, յոթ անձ մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։

Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր