«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը տապալվեց՝ քվորում չլինելու պատճառով, իշխող ՔՊ-ն չէր ներկայացել նիստին:
Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ պատրաստվում է ԱԺ վերադառնալ բացառապես սեփական օրակարգով, այլ ոչ թե իշխանության կողմից ներկայացված՝ ՀՀ շահերի ու ներկայիս իրավիճակի հետ ոչ մի աղերս չունեցող արհեստական ու անբովանդակ օրակարգերով։
Ընդդիմության՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնության օրակարգում մեկ հարց էր՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության նախագիծը։ Խորհդարանական մեծամասնությունը նախապես էր հայտարարել, որ արտահերթ նիստին չեն մասնակցելու։ Այժմ «Դիմադրություն» շարժումը երթով շարժվում է դեպի կառավարության գլխավոր մասնաշենք։