00:00:00

Ռուսաստանում արգելափակել են ադրբեջանական և Ազատություն ռ/կ-ի կայքեր

11:00, 03 հունիս 2022

Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) արգելափակել է ամերիկյան Ազատություն ռադիոկայանի կայքի հասանելիությունը Ռուսաստանում։

Ավելի վաղ արգելափակել էր ադրբեջանական Haqqin.az և Minval.az կայքերի հասանելիությունը։ «Ռոսկոմնադզորը» որոշումը հիմնավորել է Դաշնային օրենքի հոդվածներով, որոնց համաձայն՝ ռեսուրսի մուտքը սահմանափակվում է, եթե այն պարունակում է տեղեկատվություն անկարգությունների, ծայրահեղականության կոչերի մասին, ինչպես նաև անարժանահավատ տեղեկատվության տարածման համար, որոնք սփռվում են արժանահավատ հաղորդագրությունների քողի տակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր