Զգուշացե՛ք հայրենիքի գողի շնորհավորանքներից, մի լսեք դրա խոսքը, այլ կանխեք նրա մահաբեր և կործանարար գործունեությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը։
«Ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները». 2018 թվականի հուլիսի 7-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին։
«Յուրաքանչյուր սպայի հեղինակությունը պետք է շատ ավելի մեծ լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը»․ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2019 թվականի հուլիսի 22-ին ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը։
«Հայոց բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալներից մեկը». ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
Նախորդ ուղերձների շահառուների մի զգալի մասը զոհվել են պատերազմում, կործանվել է Հայկական Բանակը։
2022 թվականի հունիսի 3-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։
Մեր կյանքը կարող է փոխվել, եթե այսօր վերջի զանգը հնչի ոչ միայն շրջանավարտների, այլ հայրենիքի գողերի համար, որպեսզի հանցախմբի վերջն ազդարարելով, դա հաջողության ճանապարհ բացի դպրոցն ավարտող երիտասարդների համար։