00:00:00

Էդմոն Մարուքյանը մասնակցում է Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի համաժողովին

17:45, 02 հունիս 2022

ԼՀԿ առաջնորդ,  հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է․
 
Մասնակցում եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի համաժողովին (ALDE Congress 2022) Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում: Այստեղ են ԵՄ հանձնաժողովի և պառլամենտի անդամներ, եվրոպական քաղաքական ուժերի ղեկավարներ։ Համաժողովի օրակարգում Դաշինքի նոր նախագահի ընտրության հարցն է, ինչպես նաև համաեվրոպական նշանակության հարցեր:
 
Բնականաբար, օրակարգը ծանրաբեռնված է ռուս-ուկրաինական հակամարտության և դրա հետևանքների մասին քննարկումներով, իսկ իմ պարագայում, օրակարգում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման առկա գործընթացի մարտահրավերներն ու հայկական կողմի ջանքերի և մոտեցումների ներկայացումը եվրոպացի մեր գործընկերներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր