Գործող իշխանության մեջ 10-15 հոգի են, որ իրենց տեսակով, կերպարով վերադարձ չունեն, հետդարձի ճանապարհ չունեն։ Նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման անդամ Աղվան Վարդանյանը` Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Նրանք հրաշալի հասկանում են, որ սա կործանման ճանապարհ է, բայց չեն համարձակվում այդ գերությունից դուրս գալ»,–ասաց Վարդանյանը։