00:00:00

«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է դրամապանակ, որում եղել է 12 հազար եվրո

13:22, 02 հունիս 2022

Մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ- Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից հայտնում են, որ դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն, վերջինս էլ իր հերթին այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին:

«Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,-նշում են ընկերությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր