00:00:00

Որևէ միջոցառման կամ հավաքի երեխաների մասնակցությունը չպետք է միջոց դարձնել մեծահասակների քաղաքական կարծիքի արտահայտման համար․ ՀՀ ՄԻՊ

06:44, 02 հունիս 2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է երեկ երեխաների մասնկացությամբ մտեղի ունեցած միջոցառումներին։

«Երեկ բոլորս յուրովի նշանավորեցինք երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Երեխայի իրավունքների երաշխավորներն ու պաշտպաններն անշուշտ մեծահասակներն են։
Երեկվա միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հիշեցնել, որ երեխայի կարծիքի ազատ արտահայտման, այդ թվում՝ քաղաքական բնույթի հավաքներին գիտակցված ու տեղեկացված մասնակցության իրավունքի իրացումը բխում է երեխայի լավագույն շահից։
Պաշտպանը հատուկ շեշտում է, որ մենք բոլորս պետք է խրախուսենք ու պայմաններ ստեղծենք սեփական կարծիքն արտահայտելու համար երեխայի գիտակցված և իմաստալից մասնակցության համար։ Սա նաև նշանակում է, որ որևէ միջոցառման կամ հավաքի երեխաների մասնակցությունը չպետք է միջոց դարձնել մեծահասակների քաղաքական կարծիքի արտահայտման համար»,–նշված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր