00:00:00

«Այս կառույցը ծառայում է խեղկատակին». «Դիմադրություն» շարժման ակցիան Շիրակի մարզպետարանի դիմաց

15:01, 01 հունիս 2022 Տեսանյութեր



«Դիմադրության» շարժման մասնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել Շիրակի մարզպետարանի դիմաց: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Շիրակի մարզպետարանը միշտ ծառայել է հայ ժողովրդին: Բայց հիմա այս կառույցը չի ծառայում իր նպaտակներին: Այն ավելի շատ ծառայում է այն խեղկատակին, որը կատարում է թուրքի ծրագիրը: Լավ կլիներ, որ մարզպետարանի շխատակիցներն այսօր միանային մեր ակցիային: Ես հուսով եմ, որ թեկուզ լուսամուտների հետեւից նայելով համամիտ են մեզ հետ: Եկեք միացեք, տղերք, մենք հայրենիք ենք կորցնում, այսօր Ղարաբաղն է, վաղը Գյումրին է լինելու, Երեւանն է լինելու»:

Նրանք ցանկանում էին հանդիպել մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ եւ ճշտել նրա դիրքորոշումն Արցախի խնդրի կարգավորման հարցում: Քիչ անց ակցիայի մասնակիցներին հայտնեցին, որ մարզպետը շենքում չէ:

Մարզպետարանի շենքի մուտքը շրջափակված է ոստիկաններով:

Առվել մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր