Հնդկաստանում նոր վիրուս են հայտնաբերել՝ «լոլիկային գրիպ» անվանումով։ Այս մասին հայտնում է Ռոսբալթը՝ հղում անելով Express-ին։
Հայտնվում է, որ մայիսի 6-ից հետո հայտնաբերվել է ավելի քան 800 դեպք։ Այն հիմնականում հայտնաբերվել է մանկահասակ երեխաների մոտ։
Վիրուսն այդ անվանումը ստացել է, կարմիր գույնի ցան ունենալու պատճառով։
Վիրուսով վարակվածները բողոքում են հոգնածությունից, որովային շրջանում ցավերից, սրտխառնոցից, ջերմում են ու հազում։ Կան որոշ դեպքեր, երբ վերջույթները փոխել են իրենց գույնը։