Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ոստիկանի համազգեստով չհարգելի անձ, ասեմ իմացիր՝ մազերից քաշելով բերման ես ենթարկում անչափահասի, տանը կպատմես երեխաներիդ, իսկ ես տեղադրեմ տեսանյութը, թող տեսնեն իրենց հերոս հորը... Եթե բախտդ բերի, կհանդիպենք դատարանում...»: