Արդեն կպել են զոհվածների ծնողներին, մեզ արհամարհում, ծաղրում են: Այս մասին Վերաքննիչ դատարանի դիմաց ասաց զոհված զինծառայողի մայրը: Նրա խոսքով հատուկ ուղղորդում կա իշխանության կողմից, որ վարկաբեկեն զոհվածների հարազատներին:
Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր ռդնփակ ռեժիմով քննվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը հետաձգել է։ Նիստը տևել է 30 րոպե։