Երեկ երեկոյան 18։30–ի սահմաններում պարեկային ծառայողները Չարենցից փողոցից բերման են ենթարկել երիտասարդների։ Tert.am–ի թղթակիցը նկատել է, որ նրանք նախ մոտեցել են երիտասարդներին,որոշ ժամանակ զրուցել նրանց հետ, հայտնել, որ պետք է ներկայանան ոստիկանության բաժին, ենթադրաբար, նրանց հրաժարվելուց հետո, պարեկները՝ ուժի կիրառմամբ, նրանց տեղափոխել են ծառայողական ավտոմեքենաներ։