00:00:00

էրեբունու բաժանմունք բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիները ունեն մարմնական վնասվածքներ․ Ռոբերտ Հայրապետյան

12:57, 18 մայիս 2022 Տեսանյութեր

Ոստիկանության էրեբունու բաժանմունք բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիները ունեն մարմնական վնասվածքներ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապատեյանը, նշելով, որ պատգամավոր Էլինար վարդանյանի հետ գտնվում են բաժանմունքում:

Նա հայտնեց, որ բռնի կերպով բերման ենթարկված կանանցից մեկին այս պահին բուժօգնություն է տրամադրվում, ինչից հետո պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր