00:00:00

Սահմանագծում եւ սահմանազատումն անթույլատրելի է, քանի ադրբեջանական զորքերը կանգնած են մեր երկրի տարածքում. Գրիգորյան

21:00, 17 մայիս 2022 Տեսանյութեր

Պետք է բացառել հայելային հետքաշումը, որովհետեւ դա նշանակում է, փաստացի, վերահսկողության կորուստ սեփական տարածքի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Ֆրանսիայի հրապարակում անցկացվող «Դիմադրություն» շարժման հանրահավաքին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողով պետք է ստեղծվեր, որը մինչեւ հիմա չի ստեղծվել։ Թե ինչ հիմունքներով պետք է ստեղծվի, ինչ սկզբունքներով, որեւէ մեկը դրա մասին չգիտի։ Ինչ են ասում սրանք, ասում են՝ այդ գործընթացի համատեքստում կարելի է հայելային հետքաշում իրականացնել։ Պետք է բացառել հայելային հետքաշումը, որովհետեւ դա նշանակում է, փաստացի, վերահսկողության կորուստ սեփական տարածքի նկատմամբ։ Դա կարող է ասել մարդ, ով ընդհանրապես չի ճանաչում սեփական երկրի տարածքը, ով չի տիրապետում սեփական երկրի քարտեզին»,- նշեց նա։

Ըստ պատգամավորի՝ սահմանագծում եւ սահմանազատում իրականացնելն անթույլատրելի է, քանի դեռ ադրբեջանական զորքերը կանգնած են մեր երկրի տարածքում.

«Դեռ Սեւ լճում ադրբեջանական զորքեր են, դեռ Գեղարքունիքում ադրբեջանական զորքեր են։ Ուժի սպառնալիքի ներքո սահմանագծում եւ սահմանազատում չի լինելու»։

Անդրադառնալով իշխանության կողմից անկլավների մասին հայտարարություններին՝ Աննա Գրիգորյանն ասաց. «Տիգրանաշենը հայկական է, հայկական մնալու է, Տավուշի յոթ գյուղերը մերն են ու չենք զիջելու։ Զիջել Տիգրանաշենը նշանակում է զիջել գլխավոր զարկերակը դեպի Սյունիք եւ Արցախ։ Սրանք սեփական աթոռը պահելու համար ամեն բան են զիջելու. մեր գործն է՝ թույլ չտալ դա՝ սրանց հեռացնելով»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր