00:00:00

Մեզ խցանումներով բերեցին Զեյթունի բաժին, ասեցին տեղ չկա, հիմա տանում են Էրեբունու բաժին. Լեւոն Քոչարյանը «լայվ» է մտել

10:30, 17 մայիս 2022 Տեսանյութեր

ՀՀ երկրորդ նախագահ Լեւոն Քոչարյանը ոստիկանական մեքենայից Facebook-ի իր էջում «լայվ» է մտել:

«Մեզ բերման են ենթարկել, փորձում էին կոպիտ ձեւով, լկտի ձեւով, բայց ինչ որ է, էդ ամեն ինչի պատասխանը հետագայում կտրվի: Ինչն է հետաքրքիր, որ մեզ մոտ 8.30-ին են բերման ենթարկել, մոտ 50 րոպե խցանումների միջով բերեցին Զեյթունի բաժին, հասանք, հետո ասացին՝ տեղ չկա, մեզ հիմա տանում են Էրեբունու բաժին: Չեն էլ կարողանում էս ամեն ինչը կոորդինացնել, կազմակերպել:

Մեզ մոտ տրամադրությունը մարտական է, մենք գիտենք ուր ենք գնում, այնպես որ  մի վախեցեք բերման ենթարկվելուց: Պայքարը շարունակում ենք, պետք չի գալ բաժին, ավելի լավ է դուրս եկեք եւ շարունակեք այն, ինչ անում ենք»,-ասաց նա:

Միկրոավտոբուսում գտնվողները սկսեցին վանկարկել «առանց թուևրքի Հայաստան»:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր